Թրամփը խոստովանել է, որ տարեկան միլիարդավոր դոլարներ է վճարում Սիոնիստական ռեժիմին
Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից Սիոնիստական ռեժիմին տրամադրվող միլիարդավոր դոլարների օգնությանը, ԱՄՆ նախագահը հայտարարել է,որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը չի ազդելու Թել Ավիվի անվտանգության վրա:
Ինչպես գրում է «Հա արեց» թերթը, պատասխանելով այն հարցին թե ամերիկյան զորքերի Սիրիայից դուրս գալը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Սիոնիստական ռեժիմի անվտանգության համար, Դոնալդ Թրամփն ասել է.«Վաշինգտոնը տարեկան մի քանի միլիարդ դոլարի օգնություն է տրամադրում Թել Ավիվին, և նրանք չպետք է ինքնապաշտպանության հարցում խնդիր ունենան»:
Թրամփը հավելել է.«Իսրայելի վիճակը լավ է, քանզի Միացյալ Նահանգները տարեկան 4 միլիարդ 500 միլիոն դոլար է վճարում Իսրայելին»:
Թրամփը նաև ասել է.«Իմ կառավարման օրոք ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխվեց Ղոդս և մենք կշարունակենք աջակցել Իսրայելին»:
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները մտահոգություն են հայտնել Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս գալու Թրամփի քայլի կապակցությամբ, և այն որակել են Վաշինգտոնի թուլության արդյունք ու Իսրայելի թշնամիներին ուղղված նվեր:
Թրամփը 2018 թվականի դեկտեմբերի 19-ին հայտարարեց, որ ամերիկյան ուժերը շուտով դուրս են գալու Սիրիայից:
Նշենք, որ յոթ տարի շարունակ, ահաբեկիչները փորձեցին տապալել Սիրիայի օրինական կառավարությանը բայց այդպես էլ չհասան իրենց նպատակին: