Դեկտեմբեր 31, 2018 16:18 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ից

ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշումը դեկտեմբերի 31-ին գործադրման է հանձնվելու:

Համաձայն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման5 ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի  ներկայացուցիչ  Ալեքսանդր Կուզենցովն ասել է. «ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի հրաժարումը վնասելու է այս կազմակերպության հումանիտար  բազմակողմ համագործակցություններին»:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ից հրաժարվելու իր մտադրության մասին ԱՄՆ-ն հայտարարեց 2017 թվականի աշնանը, հետևաբար դա շտապ ընդունված որոշում չի եղել: Այդ ժամանակ մենք ցավ հայտնեցինք նման քայլի կապակցությամբ, որը հարվածելու է ՄԱԿ-ի կառույցներից համարվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի հումանիտար  բազմակողմ համագործակցություններին և համաշխարհային սկզբունքներին»,-նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը:

Դիվանագետը նշել է, որ  սա առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ն նման որոշում է ընդունել: Նա հավելել է. «1985 թվականին էլ ԱՄՆ-ն հրաժարվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ից և 20 տարի այդ կազմակերպությանը չէր անդամակցում»:

ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում մինչ  օրս հրաժարվել է միջազգային մի քանի համաձայնություններից, այդ թվում՝ ՀԳՀԾ-ից, կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան պայմանագրից, նաև միջազգային այլ կառույցներից, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդից:

Թրամփի նման միակողմանի քայլերը շարունակ քննադատվել են միջազգային հանրության կողմից:

Պիտակ