Իսրայելի նախկին պաշտոնյա. Իրանն ավելի է հզորացել
Իսրայելի նախկին ներքին անվտանգության խորհրդականը խոստովանել է, որ Իրանն ավելի է հզորացել:
«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, Իսրայելի նախկին ներքին անվտանգության խորհրդականը, սիոնիստական Haaretz օրաթերթում գրել է, որ Իսրայելը պետք է պահպանի իր անվտանգության և կանխարգելիչ ուժը, քանի որ Իրանը հետապնդում է Իսրայելի ոչնչացման քաղաքականություն:
Նա նշել է, որ Իսրայելը պետք է մշակի ներքին անվտանգության ռազմավարություն, որպեսզի կարողանա դիմակայել Իրանին:
Իսրայելի նախկին ներքին անվտանգության խորհրդականը հստակեցրել է, որ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը արդեն սկսել է վերականգնել Իրանի դիմադրողականության ուժը և Իսրայելը քաղաքական և կուսակցական վեճերի փոխարեն, պետք է սկսի ձեւավորել իր ապագա ռազմավարությունը: