Թուրքիան պատրաստում է Խաշողջիի սպանողների դատապարտման մեղադրական ակտը
Թուրքիան պատրաստում է Ջամալ Խաշողջիի սպանության մեջ կասկածվողների դատապարտման մեղադրական ակտը: Այդ մասին տեղեկացնում են Թուրքիայի պաշտոնատարները:
Հինգշաբթի օրը, Թուրքիայի դատախազության գասենյակից մի իրազեկ աղբյուր հայտարարել է.«Սաուդյան Արաբիան Ջամալ Խաշողջիի սպանողներին Թուրքիային արտահանձնի թե ոչ, նրանք բոլորն էլ դատավարության են ենթարկվելու Ստամբուլում»:
Աղբյուրը հստակեցրել է.«Սաուդյան Արաբիայում կասկածյալների դատավարության շարունակումը գոհացուցիչ չէ, քանի որ պարզ չէ թե Սաուդյան Արաբիայի դատախազի կողմից Խաշողջիի սպանության հարցով մահվան դատապարտված հինգ անձինք ովքեր են»:
Ամերիկյան Վաշինգտոն փոստ օրաթերթը վերջերս գրել է.«Սաուդցի պաշտոնատարները նույնպես խուսափում են տեղեկություններ տարամադրել Արաբիայի թագավորական ատյանի հրաժարյալ խորհրդատու և գահաժառանագ Մոհամմեդ Բեն Սալմանին մոտ կանգնած Սաուդ Ալ-Ղահթանիի մասին:
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը հայտարարել է.«2018թ. հոկտեմբերի 2-ին, Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում Ջամալ Խաշողջիի սպանության մեջ Ալ-Ղահթանին գլխավոր դերակատարություն է ունեցել»: