ԻՊ-ի զինյալներն ահաբեկչություններ են պատրաստում Թուրքիայում և Ադրբեջանում. Haberturk
https://parstoday.ir/hy/news/world-i10309-ԻՊ_ի_զինյալներն_ահաբեկչություններ_են_պատրաստում_Թուրքիայում_և_Ադրբեջանում._haberturk
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ահաբեկչություններ են պատրաստում Ադրբեջանում և Թուրքիայում։ Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Haberturk տեղեկատվական պորտալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2016 17:39 Asia/Tehran
  • ԻՊ-ի զինյալներն ահաբեկչություններ են պատրաստում Թուրքիայում և Ադրբեջանում. Haberturk

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ահաբեկչություններ են պատրաստում Ադրբեջանում և Թուրքիայում։ Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Haberturk տեղեկատվական պորտալը:

Պորտալի տվյալներով՝ ահաբեկչություններ պատրաստող ԻՊ-ի հինգ գրոհայինների լուսանկարներն ուղարկվել են Թուրքիայի անվտանգության բոլոր կառույցներին։

«Բոլոր ահաբեկիչներն այժմ Սիրիայի տարածքում են: Տեղեկությունների համաձայն՝ նրանք պատրաստվում են ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի տարածքում»,- ասված է Haberturk-ի հաղորդագրությունում:

Պորտալի տվյալներով՝ գրոհայիններից մեկը Ռաշիդ Ալաբդալահ Ալգագանն է, ով Նաբիլ Ֆադիլի մտերիմ ընկերն է: Վերջինս հունվարին ահաբեկչություն էր իրականացնել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում: Մյուսը՝ Աբու Այման Աթ-Մաղրիբինին, ամերիկյան անձնագիր ունի: Հաջորդ ահաբեկիչը դեռահաս է, 2015 թվականի ամռանը սպանված ԻՊ-ի անդամ Մուհամեդ Ուրքմեզի եղբայրն է: Մի ահաբեկչի անունն էլ Հասան Հուսեյն Ուգուր է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայում որոնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 զինյալների, որոնց թվում է Ռուսաստանի քաղաքացի Իսա Տուպոլովը։