Հրեաների պատգամավոր. Իսրայելի նկատմամբ արաբների քաղաքականությունը նրանց օգտին չէ
https://parstoday.ir/hy/news/world-i103418-Հրեաների_պատգամավոր._Իսրայելի_նկատմամբ_արաբների_քաղաքականությունը_նրանց_օգտին_չէ
Իսլամական խորհրդարանում Իրանի հրեա փոքրամասնության պատգամավորն ընդգծել է, որ որոշ արաբական երկրների վերաբերմունքն Իսրայելի քաղաքականության նկատմամբ, ինչպես հակաիրանական քայլերը իրենց օգտին չեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2019 12:36 Asia/Tehran
  • Հրեաների պատգամավոր.  Իսրայելի նկատմամբ արաբների քաղաքականությունը նրանց օգտին չէ

Իսլամական խորհրդարանում Իրանի հրեա փոքրամասնության պատգամավորն ընդգծել է, որ որոշ արաբական երկրների վերաբերմունքն Իսրայելի քաղաքականության նկատմամբ, ինչպես հակաիրանական քայլերը իրենց օգտին չեն:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիամաք Մեռե Սեդղն ասել է, որ Իսրայելը և որոշ արաբական երկրներ տարածաշրջանում օգտագործելով իրանաֆոբիայի լծակից, փորձում են պահպանել իշխանությունը և կարգավորել  իրենց ներքին խնդիրները:

Իրանում հրեա փոքրամասնության պատգամավորը հավելել է, որ արաբական երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքականությունը վնասակար կլինի Իսրայելի համար: Սիամաք Մեռե Սեդղն ասել է- «Իսրայելի գործողությունները Սաուդյան ռեժիմի հետ նոր գործընթաց չէ, և նրանք հիմնված են սիոնիստական դիվանագիտության վրա»:

Իրանում հրեա փոքրամասնության պատգամավորը հավելել է.«Այժմ որոշ եվրոպական երկրներ, ներառյալ Հունաստանը և Բելգիան, մտահոգված են իրենց երկրում սիոնիստների ազդեցության  և չափազանց մեծ ներգրավվածությամբ»: