ՄԱԿ-ը Խաշողջիի սպանությունը հետաքննող խումբ է ստեղծել
(last modified Fri, 25 Jan 2019 14:59:27 GMT )
Հունվար 25, 2019 18:29 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Խաշողջիի սպանությունը հետաքննող խումբ է ստեղծել

ՄԱԿ-ը ներկայացրել է Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունը հետաքննող թիմի անդամներին:

Ուրբաթ օրը, Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը, հանդես գալով մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Միջազգային փորձագետներից կազմված մի թիմ հետաքննելու են Խաշողջիի սպանությունը: 

ՄԱԿ-ի զեկուցող Ագնես Քալամարդն ասել է, որ ինքն է ղեկավարելու այդ թիմը և դրա համար էլ հունվարի 28-ից մինչև փետրվարի 3-ը կլինի Թուրքիայում:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է.«Քալամարդի Թուրքիա կատարելիք այցի ընթացքում նրան ուղեկցելու են երկու այլ փորձագետներ՝ Հելենա Քենեդին ու Դյուարթ Նունո Վիերան»:

2018թ. հոկտեմբերին, Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանվեց սաուդցի լրագրող Ջամալ Խաշողջին:

ԱՄՆ-ի ու Թուրքիայի անվտանգության կառույցները հաստատել են Խաշողջիի դաժան սպանության մեջ Սաուդյան Արաբիայի գահաժառանգի դերակատարությունը: