Միջուկային զինաթափումը չպետք է խոչընդոտի խաղաղ ատոմին. կոմյունիկե
https://parstoday.ir/hy/news/world-i10393-Միջուկային_զինաթափումը_չպետք_է_խոչընդոտի_խաղաղ_ատոմին._կոմյունիկե
Վաշինգտոնում անցկացված միջուկային անվտանգության գագաթնաժողովի մասնակիցները հաստատել են միջուկային զինաթափման անհրաժեշտությունը՝ խաղաղ ատոմի զարգացման երկրների իրավունքի պահպանմանը զուգահեռ։ Այս մասին ասվում է երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված կոմյունիկեում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 02, 2016 13:22 Asia/Tehran
  • Միջուկային զինաթափումը չպետք է խոչընդոտի խաղաղ ատոմին. կոմյունիկե

Վաշինգտոնում անցկացված միջուկային անվտանգության գագաթնաժողովի մասնակիցները հաստատել են միջուկային զինաթափման անհրաժեշտությունը՝ խաղաղ ատոմի զարգացման երկրների իրավունքի պահպանմանը զուգահեռ։ Այս մասին ասվում է երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված կոմյունիկեում՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Մենք հաստատում ենք մեր հանձնառութունը միջուկային զինաթափման, չտարածման և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ընդհանուր նպատակներին»,- ասված է փաստաթղթում։

Հեղինակները համաձայն են այն բանին, որ միջուկային անվտանգության ուժեղացման միջոցառումները չեն խոչընդոտի երկրների՝ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի զարգացման ու կիրառման իրավունքին։

Ըստ այդմ՝ կոմյունիկեում ընդգծվում է, որ հենց պետական իշխանությունները պետք է ապահովեն իրենց տարածքում գտնվող ռադիոակտիվ նյութերի և միջուկային օբյեկտների անվտանգության պահպանումը։ Գագաթնաժողովի մասնակիցները հայտարարել են բոլոր մակարդակներում միջուկային անվտանգության ոլորտում ջանքերի մեծացման պատրաստակամության մասին։