Հարավային Կորեան վերսկսել է Իրանից գազային կոնդեսանտների գնումը
Հարավային Կորեայի լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ երկրի նավթային խոշոր ընկերությունները վերսկսել են Իրանից գազային կոնդեսանտների գնումը:
Հարավային Կորեայի Hyundai Oil Bank, Sk Trading International և Հանուա Թոթալ ընկերությունները 2019թ. փետրվարից վերսկսում են Իրանից գազային կոնդեսանտների գնումը:
Hyundai Oil Bank ընկերությունը հայտարարել է, որ Իրանից գնելու է երկու միլիոն բարել գազային կոնդեսանտ:
Հարավային Կորեայի նավթընկերությունները, ԱՄՆ-ի շրջափակումների պատճառով, սեպտեմբերից դադարեցրել էին Իրանից գազային կոնդեսանտների գնումը:
ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից դուրս գալով, ԱՄՆ-ը վերսկսեց Իրանի դեմ պատժամիջոցները , սակայն իրանական նավթի ու այլ արտադրանքների շատ գնորդներ դեռ շարունակում են Թեհրանի հետ համագործակցությունը