Իտալիան վետո է դրել Գուայդոյին ճանաչելու Եվրոպայի հայտարարության վրա
https://parstoday.ir/hy/news/world-i104034-Իտալիան_վետո_է_դրել_Գուայդոյին_ճանաչելու_Եվրոպայի_հայտարարության_վրա
Իտալիան վետո է դրել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին որպես հանրապետության ժամանակավոր նախագահ ճանաչելու ԵՄ հայտարարության վրա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 04, 2019 16:32 Asia/Tehran
  • Իտալիան վետո է դրել Գուայդոյին ճանաչելու Եվրոպայի հայտարարության վրա

Իտալիան վետո է դրել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին որպես հանրապետության ժամանակավոր նախագահ ճանաչելու ԵՄ հայտարարության վրա:

«Սքայ Նյուզ» լրատվական կայքի հաղորդման համաձայն, Իտալիան ԵՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Բուխարեստում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը վետո է դրել ԵՄ-ի անունից հայտարարության վրա Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու վերաբերյալ :

Իտալիայի փոխվարչապետ Լուիջի Դի Մյաոն ասել է, որ վենեսուելայի քաղաքացիներ են, որոնք պետք է որոշեն երկրում փոփոխություններ կատարել:

Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան, Ավստրիան եւ Բրիտանիան փետրվարի 4-ին հայտարարել են որ Խուան Գուայդոյին ճանաչում են Վենեսուելայի հանրապետության ժամանակավոր նախագահ:

Հունվարի 23-ին, ապօրինի քայլով և ԱՄՆ-ի, Եվրոպայի ու տարածաշրջանի որոշ երկրների կանաչ ազդանշանով, Վենեսուելայի ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն ինքն իրեն այս երկրի նախագահ հռչակեց:

Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և  մի շարք այլ  երկրներ հայտարարել են որ աջակցում են Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին: