Վենեսուելայի և Բրազիլիայի միջև բոլոր ծովային սահմանները փակվել են
Վենեսուելայի նախագահը հայտարարել է Բրազիլիայի հետ ծովային սահմանների փակվելու մասին:
Բացի այդ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հինգշաբթի օրը Կոլումբիայի նախագահին մեղադրել է սահմանային բռնություններ հրահրելու մեջ: Նա հավելել է. «Կոլումբիայի զորայիններին մի տարեք Վենեսուելայի հետ առճակատման բեռի տակ»:
Մադուրոն հավելել է. «Կառավարությունն այժմ աշխատում է Կոլումբիայի հետ սահմանը փակելու նախագծի վրա»:
Չորեքշաբթի օրը, Վենեսուելայի բանակն արգելել էր այդ երկրի նավահանգիստներից նավերի դուրսբերումը:
Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայում ճգնաժամի առաջացման հիմնական պատճառն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քայլերն են: Նա հավելել է. «Թրամփի կառավարությունը ցանկանում է ռազմամոլության միջոցով իր վերահսկողության տակ առնել Վենեսուելան»: