Վենեսուելայի և Բրազիլիայի միջև բոլոր ծովային սահմանները փակվել են
https://parstoday.ir/hy/news/world-i104673-Վենեսուելայի_և_Բրազիլիայի_միջև_բոլոր_ծովային_սահմանները_փակվել_են
Վենեսուելայի նախագահը հայտարարել է Բրազիլիայի հետ ծովային սահմանների փակվելու մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 22, 2019 09:01 Asia/Tehran
  • Վենեսուելայի և Բրազիլիայի միջև բոլոր ծովային սահմանները փակվել են

Վենեսուելայի նախագահը հայտարարել է Բրազիլիայի հետ ծովային սահմանների փակվելու մասին:

Բացի այդ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հինգշաբթի օրը Կոլումբիայի նախագահին մեղադրել է սահմանային բռնություններ հրահրելու մեջ: Նա հավելել է. «Կոլումբիայի զորայիններին մի տարեք Վենեսուելայի հետ առճակատման բեռի տակ»:

Մադուրոն հավելել է. «Կառավարությունն այժմ աշխատում է  Կոլումբիայի  հետ սահմանը փակելու նախագծի վրա»:

Չորեքշաբթի օրը, Վենեսուելայի բանակն արգելել էր այդ երկրի նավահանգիստներից նավերի դուրսբերումը:

Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայում ճգնաժամի առաջացման հիմնական պատճառն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քայլերն են: Նա հավելել է. «Թրամփի կառավարությունը ցանկանում է  ռազմամոլության միջոցով իր վերահսկողության տակ առնել Վենեսուելան»: