ԵՄ պաշտոնյա. Թրամփի քաղաքականությունից պատերազմի հոտ է գալիս
ԵՄ Արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի քաղաքականությունները պատճառ են դառնում, որ աշխարհում պատերազմի ու լարվածության վտանգն ավելի իրական դառնա:
Գերմանական Handelsblatt թերթում տպագրված հոդվածում, Կառլ Բիլդթը, քննադատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունները, զգուշացրել է, որ գլոբալ խնդիրների նկատմամբ նրա վերաբերմունքը և ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ի վերջո կհանգեցնեն պատերազմի:
Բիլդթն անդրադառնալով Մյունխենի համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությանն ասել է. «Մյունխենի համաժողովում, Փենսը պաշտպանեց համաշխարհային օրենքներն ու համաձայնությունները խախտելու ԱՄՆ-ի քաղաքականությունը»:
Ընդգծելով հատկապես Միջին Արևելքի հարցով ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև առկա տարաձայնությունները, եվրոպացի պաշտոնյան գրել է.«ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարաբերություններում առկա ճեղքվածքի բարձրակետում, Փենսը եվրոպացիներից պահանջում է վերջ դնել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը փրկելու ջանքերին»:
Բիլդթը հավելել է. «Դոնալդ Թրամփի ու նրա եվրոպացի գործընկերների հետ առևտրային հարաբերություններում առկա տարաձայնությունները նույնպես իրենց ազդեցությունն են ունեցել այս ճեղքվածքի առաջացման հարցում և առաջիկայում ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները մտնելու են վտանգավոր փուլ»: