Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցով
Ապրիլ 02, 2016 17:30 Asia/Tehran
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել և քննարկել է Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը:
Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով բելառուսական հեռուստաընկերությանը:
«Երկու երկրների ղեկավարները հանգամանորեն քննարկել են տեղի ունեցող իրադարձությունները: Ալիևը մանրակրկիտ տեղեկացրել է Լուկաշենկոյին միջադեպի բոլոր հանգամանքները»,-պարբերականի փոխանցմամբ՝ նշել է բելառուսական հեռուստաընկերությունը:
Ըստ սկզբնաղբյուրի՝ Լուկաշենկոն իր անհանգստությունն է հայտնել իրավիճակի սրացման առնչությամբ:
Պիտակ