Թուրքիայի խորհրդարանի նախագահ. ԼՂ հակամարտությունում կանգնած ենք Բաքվի կողքին
Ադրբեջանի նախագահը եւ Թուրքիայի խորհրդարանի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շանթուփը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվի հետ չորեքշաբթի օրը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ասել է. «ԼՂ հակամարտությունում Թուրքիան մշտապես կանգնած է լինլելու Բաքվի կողքին»:
Թուրքիայի խորհրդարանի նախագահը հավելել է. «Այս տարի Ադրբեջանը հյուրընկալելու է «Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» նիստը»: Երկու երկրները լավ համագործակցություն ունեն «Թուրքական խորհրդի», «Թրքախոս երկրների կազմակերպության» եվ «Թուրքական մշակութային ժառանգության հիմնադրամի» հետ»:
Հանդիպման ժամանակ, Իլհամ Ալիեվն ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցում են «Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» շրջանակներում եվ միջազգային շրջանակներում աջակցում են իրար: