Թուրքիայի բանակի ամենամեծ ռազմածովային զորավարժությունը հաջողությամբ ավարտվել է
Թուրքիայի նավատորմի «Մեծ երկիր» անունով ամենախոշոր ռազմածովային զորավարժությունը, որը միաժամանակ անցկացվել է Սեւ , Էգեյան եւ Միջերկրական ծովերում, ավարտվել է:
Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի ծովուժի նավերը, որնք մասնակցել էին շաբաթ օրն ավարտված «Մեծ երկիր» զորավարժությանը, ներկայումս գտնվում են Բոսֆորի նեղուցից դեպի հրամանատարական կետ վերադառնալու ճանապարհին:
Նշվում է, որ 6-օրյա զորավարժությունները, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենամեծ ռազմածովային զորավարժություններն էին, որոնց մասնակցել է 103 նավ, այդ թվում՝ 5 ֆրեգատ, 2 հարձակվող նավ, 2 սուզանավ, մեկ վառելիքի նավ:
Թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ զորավարժությունը հաջող է անցել եւ կարողացել է հասնել իր առջեվ դրված բոլոր նպատակներին: