ՅՈՒՆԻՍԵՖ.«2018թ. ամենամահաբեր տարին է եղել սիրիացի երեխաների համար»
(last modified Tue, 12 Mar 2019 07:41:07 GMT )
Մարտ 12, 2019 11:11 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ.«2018թ. ամենամահաբեր տարին է եղել սիրիացի երեխաների համար»

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, 2018թ. ամենամահաբեր տարին է համարել սիրիացի երեխաների համար:

Մի հաղորդագրությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորեն հայտարարել է, որ 2018թ. ահաբեկչական հարձակումների հետևանքով սպանվել են 1106 սիրիացի երեխաներ: Այդ թիվը 2011թ. Սիրիայում ճգնաժամ սկսվելուց ի վեր, երեխաների տարեկան սպանությունների ամենամեծ թիվն է եղել:

Հաղորդագրության համաձայն, դա այն թիվն է, որ ՄԱԿ-ին հաջողվել է հաստատել և հավանաբար Սիրիայում ահաբեկչության զոհ դարձած երեխաների թիվը շատ ավելի մեծ է:

Հաղորդագրության մեջ Ֆորեն նշել է, որ այսօր առկա է այն սխալ պատկերացումը, թե Սիրիայում ճգնաժամն ավարտվում է, սակայն այդպես չէ և որոշ շրջաններում նախորդ ութը տարիների նման, երեխաները դեռ վտանգի մեջ են:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնյան մտահոգություն է հայտնել Իդլիբում տիրող իրավիճակի կապակցությամբ և հայտարարել է, որ հաղորդումների համաձայն, միայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում, այդ տարածքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 59 երեխա: