Նովրուզի արարողության կազմակերպումը Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում
Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում, տեղի է ունեցել Նովրուզի տոնակատարությունը՝ 12 երկրների հետ, ներառյալ Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Իրանի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Իրաքի եւ Թուրքիայի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Վիեննայօոմ տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնատեղիում դեսպանների եւ դիվանագետների ներկայությամբ, նշվել է Նովրուզի տոնը:
Արարողության ժամանակ, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակօոմ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ղարիբաբադին եւ Վիեննայում կազմակերպության գրասենյակի գլխավոր տնօրեն Յուրի Ֆեդոտովը, խոսել են կայունության և խաղաղության հաստատման հարցում, ինչպես նաև տարբեր մշակույթների ու ազգերի համար Նովրուզի կարևոր նշանակության վերաբերյալ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մի բանաձեւով մարտի 21-ը հռչակել է որպես Նովրուզի միջազգային օր: