Իսլամական համագործակցության խորհրդի արտահերթ նիստի բանաձևը
Թուրքիայի Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության երկրների արտահերթ նիստը, որը գումարվել էր Նոր Զելանդիայում իրականացված ահաբեկչական գործողությունը քննարկելու նպատակով, ավարտել է իր աշախատանքը, վերջանական բանաձևի հրապարակմամբ:
Նիստը, որը կայացել էր անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով, ընդունել է 20 կետանոց բանաձև, որում ընդգծեվել է իսլամաֆոբիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության անհրաժեշտությունը:
Իսլամական համագործակցության խորհրդի արտահերթ նիստի բանաձևում ասված է. «Կազմակերպությունը դատապարտում է ցանկացած գործողություն, որն ողւղված է մուսուլմանների դեմ և հղի է նրանց նկատմամբ ատելության տարածման ու ահաբեկչական գործողությունների վտանգով»:
Բանաձևում ՄԱԿ-ի Մարդու իրավուքների գերագույն հանձնակատարին և Եվրոորհրդին կոչ է արվել ձևավորել մոնիտորինգի կոմիտե, որը կներկայացնի զեդկույցներ՝ բռնությունների, կրոնի հողի վրա ատելության և թշնամանքի տարածման վերաբերյալ:
Իսլամական համագործակցության խորհրդի արտահերթ նիստի բանաձևը միջազգային կազմակերպություններին կոչ է արել մարտի 15-ը սահմանել որպես իսլամաֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր:
Մարտիի 15-ին, նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում, ահաբեկիչները մուտք էին գործել Լինվուդ և Ալնուռ մզկիթներ և կրակ բացել այնտեղ աղոթղ մուսուլմանների վրա: Դեպքի հետանքով զոհվել է 52 և վիրավորվել 47 մարդ: