Հաստատվել է Լեհաստանում զինապահեստ կառուցելու ԱՄՆ-ի ծրագիրը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է Լեհաստանում զինապահեստ կառուցելու ԱՄՆ-ի ծրագիրը:
Wall street Journal օրաթերթի հաղորդման համաձայն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինապահեստի կառուցումն սկսվելու է 2019 թ. վերջին և հավանաբար շարունակվելու է երկու տարի:
Ստոլտենբերգը հայտարարել է, որ 260 միլիոն դոլար արժողությամբ ռազմական այդ օբյեկտը կառուցվելու է Վարշավայից դեպի արևմուտք 200 կմ հեռավորության վրա գտնվող Փովից գյուղում: Այնտեղ պահվելու են մի գումարտակի զրահամեքենաները, զինամթերքներն ու զենքերը:
Ներկայումս ՆԱՏՕ-ի գործողությունների շրջանակներում, Լեհաստանում տեղակայված են շուրջ հինգ հազար ամերիկյան ուժեր:
Այս բոլորն այն դեպքում, երբ Մոսկվան միշտ հակադարձել է իր սահմանների մոտակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեղաշարժերին: