Հաստատվել է Լեհաստանում զինապահեստ կառուցելու ԱՄՆ-ի ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i105717-Հաստատվել_է_Լեհաստանում_զինապահեստ_կառուցելու_ԱՄՆ_ի_ծրագիրը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է Լեհաստանում զինապահեստ կառուցելու ԱՄՆ-ի ծրագիրը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 24, 2019 18:27 Asia/Tehran
  • Հաստատվել է Լեհաստանում զինապահեստ կառուցելու ԱՄՆ-ի ծրագիրը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է Լեհաստանում զինապահեստ կառուցելու ԱՄՆ-ի ծրագիրը:

Wall street Journal օրաթերթի հաղորդման համաձայն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինապահեստի կառուցումն սկսվելու է 2019 թ. վերջին և հավանաբար շարունակվելու է երկու տարի:

Ստոլտենբերգը հայտարարել է, որ 260 միլիոն դոլար արժողությամբ ռազմական այդ օբյեկտը կառուցվելու է Վարշավայից դեպի արևմուտք 200 կմ հեռավորության վրա գտնվող Փովից գյուղում: Այնտեղ պահվելու են մի գումարտակի զրահամեքենաները, զինամթերքներն ու զենքերը:

Ներկայումս ՆԱՏՕ-ի գործողությունների շրջանակներում, Լեհաստանում տեղակայված են շուրջ հինգ հազար ամերիկյան ուժեր:

Այս բոլորն այն դեպքում, երբ Մոսկվան միշտ հակադարձել է իր սահմանների մոտակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեղաշարժերին: