ԱՄՆ-ը զգուշացրել է Իտալիային՝ Չինաստանի Մետաքսի ճանապարհի նախագծին միանալու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i105852-ԱՄՆ_ը_զգուշացրել_է_Իտալիային_Չինաստանի_Մետաքսի_ճանապարհի_նախագծին_միանալու_կապակցությամբ
ԱՄՆ-ի Պետքարտուղարը նախազգուշացրել է մի շարք երկրների, այդ թվում՝ Իտալիային, որոնք ցանկանում են միանալ Մետաքսի ճանապարհին, ավելացնելով, որ ճանապարհին միանալու քաղաքական ծախսերը շատ ավելի ծանր են, քան տնտեսական օգուտները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 28, 2019 18:41 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը զգուշացրել է Իտալիային՝ Չինաստանի Մետաքսի ճանապարհի նախագծին միանալու կապակցությամբ

ԱՄՆ-ի Պետքարտուղարը նախազգուշացրել է մի շարք երկրների, այդ թվում՝ Իտալիային, որոնք ցանկանում են միանալ Մետաքսի ճանապարհին, ավելացնելով, որ ճանապարհին միանալու քաղաքական ծախսերը շատ ավելի ծանր են, քան տնտեսական օգուտները:

AFP- ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պնդում է, որ Չինաստանի Մետաքսի ճանապարհի նախագծման մեջ Իտալիայի նման երկրների մասնակցությունը, ի վերջո, կվտանգի այդ երկրների քաղաքացիներին:

Պոմպեոն կարծում ր, որ Միացյալ Նահանգները ընդունում է Չինաստանի իրավունքը `մասնակցելու համաշխարհային առեւտրին, եթե դա թափանցիկ եւ օրինական է, բայց նոր Մետաքսի ճանապարհը Իտալիայի կամ որեւէ այլ երկրի կողմից չի կարող օգտագործվել:

Իտալիան շաբաթ օրը հուշագիր է ստորագրել Չինաստանի հետ՝ նոր Մետաքսի ճանապարհի նախագծին Իտալիայի մասնակցության վերաբերյալ:

Այս քայլով Իտալիան կլինի յոթնյակի խմբի առաջին երկիրը, որը կմիանա այս ծովային-ցամաքային ճանապարհի խոշոր նախագծին: