ԱՄՆ-ը ԹԱԴ հրթիռային համակարգ է վաճառել Սաուդյան Արաբիային
ԱՄՆ-ի Լաքհիդ Մարթին ընկերությունը վերջնակացրել է Սաուդյան Արաբիային ԹԱԴ հրթիռային համակարգի վաճառքի պայմանագիրը:
Ռուսիա-Ալ-Յոմ գործակալության հաղորդման համաձայն, Լաքհիդ Մարթին ընկերությունը Պենտագոնից երկու միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստացել Սաուդյան Արաբիային ԹԱԴ հրթիռային համակարգ վաճառելու մասին:
Ավելի վաղ, Ռոյտերս գործակալությունը հայտարարել էր, որ պայմանագիրը կնքվելու է երկուշաբթի օրը:
2018թ. նոյեմբերին, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի պաշտոնատարները 15 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր են կնքել 44 ԹԱԴ հրթիռային համակարգի, 360 հետախուզական հրթիռների, 16 վերահսկման կենտրոնների և յոթ ռադարների վաճառքի մասին:
Չնայած սաուդցիների կողմից շարունակվում է Եմենի ժողովրդի սպանությունը և մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունը ևս Վաշինգտոնից պահանջում են դադարեցնել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը, սակայն ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը շարունակում է այդ երկրին ռազմական սարքավորումներ վաճառել: