ԱՄՆ-ը սպառնում է Եգիպտոսին՝ Ռուսաստանից «Սու-35» կործանիչներ գնելու կապկցությամբ
(last modified Wed, 10 Apr 2019 08:39:12 GMT )
Ապրիլ 10, 2019 13:09 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը սպառնում է Եգիպտոսին՝ Ռուսաստանից «Սու-35» կործանիչներ գնելու կապկցությամբ

ԱՄՆ-ի պետքարտուղարը սպառնում է Եգիպտոսին պատժամիջոցների սահմանել այդ երկրի դեմ , եթե Եգիպտոսը փորձի Ռուսաստանից գնել Սու-35 կործանիչներ:

Մայք Փոմփեոն Սենատի ֆինանսների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, եգիպտացիները փորձում են համակարգեր գնել, որոնք կարող են պատժվել:

Պոմպեոն ավելացրեց. «Միացյալ Նահանգները Եգիպտոսի կառավարությունից ստացել է երաշխիքներ, եւ ես հույս ունեմ, որ Կահիրեն չի գնի ռուսական կործանիչներ»:

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Եգիպտոսին եւ այլ երկրներին պահպանել ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունները, որպեսզի խուսափի ռուսական զենք գնելուց, քանի որ Կաթսայի օրենքի համաձայն նրանց դեմ  կսահմանվի պատժամիջոցներ:

Եգիպտոսում դեմ Պոմպեոյի սպառնալիքը համընկավ երեքշաբթի օրը  այդ երկրի նախագահի Վաշինգտոն կատարած ուղեւորությանը:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում էր, որ ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Աբդել Ֆաթթաթ ալ-Սիսիի միջեւ բանակցությունները կենտրոնացած են եղել ռազմական համագործակցության վրա եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները նախազգուշացրել էր Թուրքիային, Ռուսաստանից չգնել S-400 հրթիռային համակարգը եւ  առաջարկել էր այդ երկրին վաճառել ամերիկյան Patriot հրթիռային համակարգը Մոսկվայի հետ գործարքը չեղյալ հայտարարելու պայմանով: