Human Rights Watch-ն արձագանքել է Սուդանում ռազմական հեղաշրջմանը
https://parstoday.ir/hy/news/world-i106268-human_rights_watch_ն_արձագանքել_է_Սուդանում_ռազմական_հեղաշրջմանը
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կարևորել է Սուդանի ժողովրդի ու ցուցարարների պահանջներին ուշադրություն դարձնելը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 12, 2019 13:42 Asia/Tehran
  • Human Rights Watch-ն արձագանքել է Սուդանում ռազմական հեղաշրջմանը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կարևորել է Սուդանի ժողովրդի ու ցուցարարների պահանջներին ուշադրություն դարձնելը:

Սուդանի բանակի երկրորդ հաղորդագրության հրապարակումից հետո, Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է, որ սուդանցի պաշտոնատարները պետք է ուշադրություն դարձնեն ցուցարարների պահանջներին:

1989թ. Սուդանում ժամանակի վարչապետ՝ Սադեղ Ալ-Մահդիի դեմ հեղաշրջում իրականացնելով իշխանության հասած Օմար Ալ-Բաշիրը երեք տասնամյակից հետո, բանակի կողմից իրականացած հեղաշրջման արդյունքում ազատվեց պաշտոնից:

Սուդանի բանակը  տեղեկացրել է Ալ-Բաշիրի կալանավորման, նրա կառավարության լուծարման և անցումային երկամյա խորհուրդ ձևավորելու մասին:

Լուրերը վկայում են այն մասին, որ Սուդանում ժողովուրդը շարունակում է փողոցային ցույցերը՝ մինչև ցանկալի արդյունքի հասնելը: