Թրամփի նոր նախընտրական քարոզարշավի համար 30 միլիոն դոլար է հավաքվել
https://parstoday.ir/hy/news/world-i106385-Թրամփի_նոր_նախընտրական_քարոզարշավի_համար_30_միլիոն_դոլար_է_հավաքվել
ԱՄՆ նախագահի նախընտրական քարոզարշավի համար, հավաքվել է ավելի քան 30 միլիոն դոլար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 15, 2019 18:59 Asia/Tehran
  • Թրամփի նոր նախընտրական քարոզարշավի համար 30 միլիոն դոլար է հավաքվել

ԱՄՆ նախագահի նախընտրական քարոզարշավի համար, հավաքվել է ավելի քան 30 միլիոն դոլար:

Hill լրատվական կայքի հաղորդման համաձայն,  Դոնալդ Թրամփը 2019 թ.-ի առաջին եռամսյակում ավելի քան 30 մլն դոլար է հավաքել որպես ընտրարշավի անցկացման համար ֆինանսական աջակցություն՝  2020 թվականի ընտրություններում նախագահի պաշտոնին վերընտրվելու համար:

Չնայած Սպիտակ Տան գործունեության վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ կան, բայց Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել է, որ հավաքված գումարը վկայում է, որ նախագահական ընտրություններում երկրորդ անգամ իրենց թեկնածությունն առաջադրած ԱՄՆ-ի նախկին նախագահների համեմատությամբ, Դոնալդ Թրամփի դիրքերն ավելի ուժեղ են: 

Ըստ հաղորդման, Վերմոնթ նահանգի դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը ստացել է 18 մլն, իսկ Կալիֆոռնիայի  դեմոկրատ սենատոր Քամալա Հարիսը՝ մոտ 12 մլն դոլարի նվիրատվություն։

Դոնալդ Թրամփը, 2017 թվականին Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո, սկսեց 2020թ ընտրությունների համար իր նախընտրական քարոզարշավը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բերնի Սանդերսի թեկնածությունը հայտարարվելուց հետո,  ընդամենը մեկ օրվա ընթացքում, նրա նախընտրական շտաբը ստացել էր չորս  միլիոն դոլարի նվիրատվություն: