Թուրքիայում պաշտպանական համակարգերի արտադրության ծավալների մեծացման նախագիծ է վավերացվել
Ապրիլ 18, 2019 12:43 Asia/Tehran
Թուրքիայում պաշտպանական համակարգերի արտադրության համար տարբեր ծրագրերի իրագործման նախագիծ է վավերացվել:
Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հինգշաբթի օրը հայտարարել է.«Թուրքիայում նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ, անցկացվել է պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստ, որի ընթացքում վավերացվել է երկրի ներսում պաշտպանական համակարգերի արտադրության ծավալի մեծացման մասին տարբեր ծրագրերի իրագործման նախագիծը»:
Թուրքիան վերջին տարիներին ամրապնդում է իր պաշտպանական կարողությունները:
Չնայած ԱՄՆ-ի անհամաձայնության, Թուրքիան պատրաստվում է Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ստանալ Ռուսաստանից:
Պիտակ