Լոնդոնում ձերբակալվել են ավելի քան 100 բնապահպան ակտիվիստներ
https://parstoday.ir/hy/news/world-i106531-Լոնդոնում_ձերբակալվել_են_ավելի_քան_100_բնապահպան_ակտիվիստներ
Լոնդոնում իրականացված բնապահպան ակտիվիստների ցույցի արդյուքնում, ավելի քան 100 ակտիվիստ ձերբակալվել է, կալանավորների թիվը հասցնելով 682-ի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 20, 2019 13:10 Asia/Tehran
  • Լոնդոնում ձերբակալվել են ավելի քան 100 բնապահպան ակտիվիստներ

Լոնդոնում իրականացված բնապահպան ակտիվիստների ցույցի արդյուքնում, ավելի քան 100 ակտիվիստ ձերբակալվել է, կալանավորների թիվը հասցնելով 682-ի:

Ուրբաթ օրը Լոնդոնում տեղի ունեցած բնապահպան ակտիվիստների հանրահավաքի հինգերորդ օրը, ցուցարարները փակել են մի քանի փողոցներ: Այս մասին հաղորդել է Guardian օրաթերթը:

Բնապահպան ակտիվիստները  նավակով արգելափակել են Լոնդոնի Օքսֆորդի հրապարակը: Ցուցարարների թվի աճի հետևանքով, ոստիկանությունը հայտնվել է անելանելի վիճակում և նավակը ժամերով մնացել է հրապարակում: 

Ցուցարարները հայտարարել են, որ ուղղվելու են դեպի Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը, եւ փորձելու են արգելափակել օդանավակայանի գործունեությունը՝ երկաթե ցանկապատերը ստեղծելով:

Բնապահպան ակտիվիստների ցույցերը մեկնարկել են ապրիլի 15-ին՝  ի նշան բողոքի քաղաքական գործիչների կողմից գլոբալ տաքացման հարցի անտեսման դեմ:

Խոշոր արդյունաբերական երկրները, ներառյալ՝ Միացյալ Նահանգները եւ Բրիտանիան, արտադրում են աղտոտիչների ամենամեծ քանակությունը: