Սուդանի ռազմական խորհուրդը պատրաստակամություն է հայտնել իշխանությունը փոխանցել ժողովրդին
(last modified Sun, 21 Apr 2019 19:07:31 GMT )
Ապրիլ 21, 2019 23:37 Asia/Tehran
  • Սուդանի ռազմական խորհուրդը պատրաստակամություն է հայտնել իշխանությունը փոխանցել ժողովրդին

Սուդանի ռազմական խոյրդի նախագահը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են իշխանությունը փոխանցել ժողովրդին:

Աբդոլֆաթա Ալբուրհանը կիրակիր օրը հայտարարել է, որ եթե քաղաքական ոլորտի ներկայացուցիչները համաձայնեն, բանակը պատրաստ է իշխանությունը հանձնել կառավարությանը:

Նշելով, որ ռազմական խորհուրդը սպասում է  անցումային փուլի համար քաղաքական տարբեր խմբերի առաջարկներին, նա հավելել է. «Նախընտրում ենք, որ ձևավորևվի քաղաքացիական ու տեխնիկական ուղղվածությամբ իշխանություն, որպեսզի խորհրդակցությունների համար ավելի մեծ հնարավորոյթուններ լինեն»:

Վերջին ամիսներին, Սուդանում տեղի ունեցող բողոքի ցույցերին զուգահեռ, ապրիլի 11-ին, այդ երկրի բանակը իրականացրեց հեղաշրջում, պաշտոնազրկելով գործող նախագահին:

Օմար Ալբաշիրի հեռանալուց հետո, երկիրը կառավարում է ռազմական խորհուրդը:

Սուդանի ժողովուրդը շարունակում է ցույցերը, պահանջելով ձևավորել քաղաքացիական իշխանություն, իսկ երկրի ռազմական խորհուրդը իշխանությունը ժողովրդին փոխանցելու հարցում գտնվում է ներքին ու միջազգային ճնշումների տակ: