Լոնդոնի ցույցերում ձերբակալվել են մոտ հազար բնապահպան ակտիվիստներ
Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալված ակտվիստների թիվը հասել է հազարի:
Երկուշաբթի օրը, Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ քաղաքում անցկացվող շրջակա միջավայրի աղտոտման դեմ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 1065 հոգու:
Հատկանշական է, որ Լոնդոնի ոստիկանությունը, մերձակա քաղաքներից ժամանակ 200 ոստիկանների հետ միասին, փորձում է ցույցը կենտրոնացնել մի վայրում և կանխել դրա տարածումը քաղաքի այլ շրջաններում, ինչը սակայն ոստիկանությանը չի հաջողվել:
ԶԼՄ-ներում հրապարակված որոշ տեսանյութերում երևում է, որ ոստիկանները, բռնելով ցուցարարների ոտքերից ու ձեռքերից, փորձում են նրանց նստեցնել ավտոմեքենաների մեջ:
Լոնդունում մեկնարկած բնապահպան ակտիվիստների բողոքի ցույցը սկսվել է ապրիլի 15-ին և դատապարտում է քաղաքական գործիչների կողմից մոլորակի գլոբալ տաքացումն անտեսելը: