Վրաստանում Ադրբեջանի մասնակցությամբ ընթանում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Երկուշաբթի օրը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի արվարձանում գտնվող Վազիանիի ռազմաբազայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները:
Զորավարժություններին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինիքի (ՆԱՏՕ) անդամ երկրներ:
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ասել է.«Վրաստանն առաջին անգամ հյուրընկալում է ՆԱՏՕ-ի լոգիստիկական միջազգային վարժանքները, որոնց անցկացման նպատակն է Վրաստանի լոգիստիկական հնարավորությունները համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին»:
Այդ լոգիստիկական զորավարժություններին մասնակցում են մոտ 130 զինծառայողներ՝ Վրաստանից, Ադրբեջանից, Ալբանիայից, ԱՄՆ-ից, Բոսնիա-Հերցեգովինայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Մոնտենեգրոյից, Սերբիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Ֆինլանդիայից և Շվեդիայից:
Այդ զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 17-ը: