Վրաստանի վարչապետը հանդիպել է ուժայինների հետ՝ կապված Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i10714-Վրաստանի_վարչապետը_հանդիպել_է_ուժայինների_հետ_կապված_Ղարաբաղում_տիրող_իրավիճակի_հետ
Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրության հետ կապված Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է երկրի ԱԳՆ ղեկավարի, ուժային նախարարների, համապատասխան կառույցների ղեկավարների եւ խորհրդարանական հանձնաժողովների նախագահների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2016 18:54 Asia/Tehran
  • Վրաստանի վարչապետը հանդիպել է ուժայինների հետ՝ կապված Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ

Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրության հետ կապված Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է երկրի ԱԳՆ ղեկավարի, ուժային նախարարների, համապատասխան կառույցների ղեկավարների եւ խորհրդարանական հանձնաժողովների նախագահների հետ:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ուժային գերատեսչությունների եւ կառույցների ղեկավարները Գեորգի Կվիրիկաշվիլիին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի իրադրության հետ կապված ամբողջ տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է «Գրուզիա On-line»-ը:

«Գեորգի Կվիրիկաշվիլին մտահոգություն է հայտնել իրադրության սրման եւ ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ, որոնց հետեւանքով զոհեր կան, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Վարչապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության համատեղ ջանքերով հնարավոր կլինի թուլացնել լարվածությունը, ինչը կարեւոր է ամբողջ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության ապահովման համար»,- հայտարարել են վարչապետի աշխատակազմում: