Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/world-i107196-Հյուսիսային_Կորեայի_հրթիռային_փորձարկումները_շարունակվում_են
Հարավային Կորեան տեղեկացրել է Հյուսիսային Կորեայում շարունակվող հրթիռային փորձարկումների մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 09, 2019 17:24 Asia/Tehran
  •  Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները շարունակվում են

Հարավային Կորեան տեղեկացրել է Հյուսիսային Կորեայում շարունակվող հրթիռային փորձարկումների մասին:

Հարավային Կորեայի բանակի գլխավոր շտաբի պետը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ հինգշաբթի օրը Հյուսիսային Կորեան  Սինորի տարածքի Նոդոնգ ռազմաբազայում փորձարկել է մի նոր հրթիռ:

Հաղորդման համաձայն,  այս հրթիռը  ընկել է արևելյան ծովում:

Հյուսիսային Կորեան անցած շաբաթ Վոնսան նավահանգստից մի քանի կարճ հեռահարությամբ հրթիռներ էր արձակել:

Հյուսիսային Կորեան նաև ապրիլի 17-ին մի նոր մարտավարական հրթիռ էր փորձարկել:

Հյուսիսային Կորեայի նոր հրթիռային փորձարկումներն կատարվում են այն բանից հետո, երբ Սպիտակ տունը մերժել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կողմից արված բանակցույունների առաջարկը: