Եվրոպայի անվտանգության ոլորտի պաշտոնյա.«ԻԼԻՊ-ական երեխաները վտանգ են ներկայացնում»
Եվրոպայի ահաբեկչության դեմ պայքարի համակարգողը զգուշացրել է ԻԼԻՊ-ական երեխաների միջոցով ահաբեկչական նոր սերունդ ձևավորվելու կապակցությամբ:
Գիլզ Դը Կերչովն ասել է.«Այդ երեխաները, որ զրկված են եղել սոցիալական ծառայություններից ու կրթություն ստանալու հնարավորությունից, մեծ վտանգ են ներկայացնում, քանի որ այդ պայմաններում կարող է ահաբեկիչների նոր սերունդ ձևավորվել»:
Ըստ հաղորդման, եվրոպական երկրներն այն դեպքում են մտահոգություն հայտնում ԻԼԻՊ-ի անդամ եվրոպացի քաղաքացիների վերադարձի կապակցությամբ, երբ Իրաքում ու Սիրիայում Վաշինգտոնի հետ միասին եղել են ահաբեկչական խմբավորումների գլխավոր հովանավորները:
Եվրոպական երկրների իշխանությունները հաշվի առնելով այդ անձանց կողմից ներկայացվող վտանգը,չեն ցանկանում, որ նրանք վերադառնան իրենց երկիր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական երկրներին կոչ է արել ընդունել Սիրիայում ամերիկացի ուժերի կողմից բանտարկված ԻԼԻՊ-ի անդամներին և նրանց դատի տալ, սակայն նրանք չեն համաձայնել: