Թուրքիան երեք ծովերում ամենախոշոր զորավարժություններն է անցկացնում
Թուրքիան երեք ծովերում ամենախոշոր զորավարժություններն է սկսել: Թուրքիայի ռազմածովային ուժերը , Էգեյան, Սև և Միջերկրական ծովերում անցկացնում են «Ծովային գայլ-2019» ամենախոշոր զորավարժությունները:
Հաղորդումները վկայում են, որ մինչև մայիսի 25-ը Թուրքիայի ռազմածովային ուժերը Սև և Էգեյան ծովերում և Միջերկրականի արևելյան հատվածում անցկացնում են «Ծովային գայլ-2019» ամենախոշոր զորավարժությունը, որում ներգրավված են 131 ռազմանավ, 57 ինքնաթիռ և 33 ուղղաթիռ:
Թուրքիայի զորավարժություններն այն դեպքում են անցկացվում երեք ծովերում, երբ այդ երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը մայիսի 12-ին հրապարակել է հաղորդագրություն,որում Հունաստանին մեղադրել է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) առաքելությունը չարաշահելու մեջ: