Բաքուն և Թբիլիսին բանակցում են սահմանային տարաձայնությունները լուծելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/world-i107412-Բաքուն_և_Թբիլիսին_բանակցում_են_սահմանային_տարաձայնությունները_լուծելու_նպատակով
Վրաստանի կողմից Ադրբեջանի հետ սահմանակից տարածքների վերաբերյալ հայտարարություններից հետո, Բաքուն և Թբիլիսին բանակցություններ են սկսել՝ տարաձայնությունները լուծելու նպտակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2019 04:42 Asia/Tehran
  • Բաքուն և Թբիլիսին բանակցում են սահմանային տարաձայնությունները լուծելու նպատակով

Վրաստանի կողմից Ադրբեջանի հետ սահմանակից տարածքների վերաբերյալ հայտարարություններից հետո, Բաքուն և Թբիլիսին բանակցություններ են սկսել՝ տարաձայնությունները լուծելու նպտակով:

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը, և Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան, հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրի միջև  սահմանային հարցերի շուրջ առկա տարաձայնությունների լուծման ուղիները:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Վրաստանի հետ 166 կմ երկարությամբ սահմանի վերաբերյալ:

Դավիթ Գորջիի տաճարի նկատմամբ սեփականության իրավունքը երկու երկրի միջև առկա տարաձայնություններից է:

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ու Վրաստանի միջև սահմանային խնդիրների պատճառը ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինն է: Կուսակցությունը հայտարարել է, որ Ստալինը նախկին խորհրդային հանրապետությունների միջև սահմանները գծելիս, վերջիններիս միջև խնդիրների առաջացման պատճառ է դարձել: