Բաքուն և Թբիլիսին բանակցում են սահմանային տարաձայնությունները լուծելու նպատակով
Վրաստանի կողմից Ադրբեջանի հետ սահմանակից տարածքների վերաբերյալ հայտարարություններից հետո, Բաքուն և Թբիլիսին բանակցություններ են սկսել՝ տարաձայնությունները լուծելու նպտակով:
Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը, և Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան, հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրի միջև սահմանային հարցերի շուրջ առկա տարաձայնությունների լուծման ուղիները:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Վրաստանի հետ 166 կմ երկարությամբ սահմանի վերաբերյալ:
Դավիթ Գորջիի տաճարի նկատմամբ սեփականության իրավունքը երկու երկրի միջև առկա տարաձայնություններից է:
«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ու Վրաստանի միջև սահմանային խնդիրների պատճառը ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինն է: Կուսակցությունը հայտարարել է, որ Ստալինը նախկին խորհրդային հանրապետությունների միջև սահմանները գծելիս, վերջիններիս միջև խնդիրների առաջացման պատճառ է դարձել: