Փախուստ բանտից՝ այս անգամ Ինդոնեզիայում
(last modified Fri, 17 May 2019 07:35:19 GMT )
Մայիս 17, 2019 12:05 Asia/Tehran
  • Փախուստ բանտից՝ այս անգամ Ինդոնեզիայում

Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Սումատրայի բանտերից մեկում անկարգություններ են տեղի ունեցել և կալանավորները հրդեհել են բանտը:

Հինգշաբթի օրը տեղի ունեցած դեպքից հետո, հարյուրավոր ոստիկաններ ու իրավապահ ուժեր են տեղակայվել  բանտում և շրջակա տարածքում՝ կալանավորների փախուստը կանխելու համար:

Բանտապահների դաժան ու կոպիտ վերաբերմունքի դեմ բողոքելով, զայրացած կալանավորները հրդեհել են բանտը:

Այդ անկարգությունների ժամանակ վնասվածքներ է ստացել մեկ կալանավոր և ութին հաջողվել է փախուստի դիմել:

Ասվում է, որ բանտը 900 կալանավորի համար է նախատեսված, սակայն ներկայումս այնտեղ պահվում են ավելի քան 1600 կալանավորներ: