Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը բանակցել են Նորվեգիայում
Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բարձր մակարդակի բանակցություններ են տեղի են ունեցել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:
Նորվեգիայի ազգային ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, նախքան Նորվեգիայում բանակցությունների սկսվելը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության և Խուան Գուայդոյի գլխավորած ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցություններ են անցկացվել Կուբայում:
Ներկայումս ընթացող բանակցություններում եվրոպացի չորս ղեկավարներ հանդես են գալիս միջնորդի դերում:
Այդ բանակցությունների մասին Նորվեգիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վենեսուելայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունները սկսվել են մի քանի օր առաջ, գաղտնի վայրում և ավարտվելու են ուրբաթ օրը:
Դեռևս տեղեկություններ չկան այդ բանակցությունների արդյունքների մասին: