Մոսկվայի և Դամասկոսի կոչը՝ Միջազգային հանրությանը
Ռուսաստանը և Սիրիան միջազգային հանրությանը կոչ են արել Սիրիայից ամերիկյան ուժերի վաղաժամկետ դուրսբերման վերաբերյալ որդեգրել իրենց իսկական դիրքորոշումը:
Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբն այդ մասին հայտնելով նշել է.«Ռուսաստանը և Սիրիան ԱՄՆ-ից ու Եվրամիությունից պահանջում են չեղարկել Սիրիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները»:
Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբը հստակեցրել է.«Սիրիայի դեմ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն նպաստելու այդ երկրի հումանիտար ու տնտեսական խնդիրների կարգավորմանը»:
Արևմտյան Ասիայի հարցերով Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը երեքշաբթի օրը Սիրիայի հարցով Անվտանգության խորհրդրի գումարած նիստում պահանջել է վերջ դնել ԱՄՆ-ի գլխավորած օտարերկրյա զինված ուժերի անօրինական ներկայությանը Սիրիայում:
ԱՄՆ-ն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի պատրվակով անօրինական կերպով առանց Դամասկոսի թույլտվության ռազմական ներկայություն ունի Սիրիայում:
Սիրիայում ԱՄՆ-ի անօրինական ներկայությունն այն դեպքում է ,երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է,որ ահաբեկչական խմբավորումների ,այդ թվում ԻԼԻՊ-ի ստեղծման գլխավոր հեղինակը Վաշինգտոնն է: