Ռուսաստանը շրջափակումներ է սահմանել Եվրամիության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i107950-Ռուսաստանը_շրջափակումներ_է_սահմանել_Եվրամիության_դեմ
Ռուսաստանի կառավարությունը փոխադարձ գործողությամբ պատժամիջոցներ է կիրառել ԵՄ-ի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2019 12:54 Asia/Tehran
  • Ռուսաստանը շրջափակումներ է սահմանել Եվրամիության դեմ

Ռուսաստանի կառավարությունը փոխադարձ գործողությամբ պատժամիջոցներ է կիրառել ԵՄ-ի դեմ:

Ուրբաթ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Մոսկվան որոշել է պատասխանելով Եվրամիության պատժամիջոցներին, այս միության որոշակի իրական անձանց և  ընկերությունների անունները  ավելացնել  Ռուսաստանի կողմից սահմանված շրջափակումների ցանկում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ Եվրամիության  կողմից ռուսական ընկերությունների դեմ ուղղված որոշումը հիմնված է անհիմն և կեղծ մեղադրանքների վրա:

Վերջերս Եվրամիությունը Ռուսաստանի որոշ քաղաքացիներին և  ընկերություններին արգելել է մուտք գործել Եվրամիության տարածք:

Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների համաձայն՝ արգելվում է 170 անձանց և 44 ընկերությունների վիզաների տրամադրումը և  սառեցվում են  նրանց ակտիվները: