ԱՄՆ-Մեքսիկայի սահմանին ներգաղթածների ձերբակալությունները ռեկորդ է գրանցվել
(last modified Thu, 06 Jun 2019 08:11:38 GMT )
Հունիս 06, 2019 12:41 Asia/Tehran
  • ԱՄՆ-Մեքսիկայի սահմանին ներգաղթածների ձերբակալությունները ռեկորդ է գրանցվել

ԱՄՆ-Մեքսիկայի սահմանին ներգաղթածների ձերբակալությունները հասել են գագաթնակետի:

Ռոյտերսի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է.«2019թ. մայիս ամսին Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի հարավային սահմանային, ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 132 հազար ներգաղթյալների»:

Ձերբակալության թիվը նախորդ ամիսների համեմատությամբ աճել է և ամենաշտ չափն է անցնող մեկ տասնամյակի ընթացքում:

Միգտանտների ձերբակալությունները տեղի են ունենում այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, եթե քայլեր չձեռնարկվեն դեպի ԱՄՆ գաղթի հոսքը դադարեցնելու համար, Մեքսիկային դեմ համընդհանուր մաքսային սակագներ կսահմանի:

Տվյալները ցույց են տալիս, որ 2019թ. մայիս ամսին Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի հարավային սահմանին ԱՄՆ-ի սահմանային ոստիկանությունը ձերբակալել է 132 հազար 887 մեքսիկացու, ինչը ապրիլ ամսի համեմատությամբ 34 տոկոսով աճել է:

Եթե գալիք ամիսների ընթացքում ձերբակալությունների այս մակարդակը շարունակվի, 2019թ. սեպտեմբերի 30-ին ավարտվող ԱՄՆ-ի ֆինանսական տարում այս թիվը կգերազանցի նախորդ 13 տարիների ձերբակալությունների թվին: Ձերբակալվածների ավելի քան 63 տոկոսը երեխաներ կամ ընտանիքներ են: