Ռուսաստանը որոշել է միանալ INSTEX մեխանիզմին
Եվրամիությունում Ռուսաստանի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Իրանի և Եվրամիության միջև առևտրի հատուկ մեխանիզմին՝ INSTEX-ին միանալու համար Մոսկվան բանակցություններ է անցկացնում Բրյուսելի հետ:
Եվրամիությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Չիզովը հավելել է.«Ջանքեր են գործադրվում այս մեխանիզմի գործարկման ուղղությամբ»:
2019 թվականի փետրվարին Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի կողմից Իրանի հետ վճարումների հատուկ մեխանիզմը (INSTEX՝ «Առևտրային փոխանակումների աջակցության գործիք») վերջնականացվել ու գրանցվել է,սակայն առ այսօր դեռևս չի գործարկվել այն: Այդ խմբի գրասենյակը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Խմբի գործադիր տնօրենն է Գերմանիան, իսկ Բրիտանիայն վերահսկող կոմիտեի նախագահն է: Չնայած երեք ամիս անցնում է INSTEX մեխանիզմի գրասենյակի ստեղծվելուց, բայց Եվրոպան շարունակում է հապաղել իր պարտավորությունների կատարման մեջ:
Նշենք, որ INSTEX մեխանիզմի իրանական ընկերությունը գրանցվել է ապրիլի 29-ին: