Նախիջևանում մեկնարկել է Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/world-i108168-Նախիջևանում_մեկնարկել_է_Ադրբեջանի_ու_Թուրքիայի_համատեղ_զորավարժությունը
Որրբաթ օրը, Նախիջևանի ինքնավար հանրապետությունում մեկնարկել է Ադրբեջանի ու Թուրքիայի «Անմահ եղբայրություն 2019» համատեղ զորավարժությունը:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հունիս 08, 2019 04:31 Asia/Tehran
  • Նախիջևանում մեկնարկել է Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունը

Որրբաթ օրը, Նախիջևանի ինքնավար հանրապետությունում մեկնարկել է Ադրբեջանի ու Թուրքիայի «Անմահ եղբայրություն 2019» համատեղ զորավարժությունը:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությանը մասնակցում է 5 հազար զինվոր, 200 տանկ և զրահամեքենա, 180 հրետանային ու հրթիռային համակարգ, 21 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ և այլ տեխնիկա:

Նշվում է, որ զորավարժության նպատակն է  իրականացնել համատեղ նախագծեր, բարձրացնել զինուժի պատրաստվածության մակարդակը և հմտությունները և համակարգել Թուրքիայի ու Ադրբեջանի Զինված ուժերի համագործակցությունը:

Զորավարժությունը կշարունակվի մինչև հունիսի 11-ը: