Մյանման մերժում է ընդունել ռոհինգյա փախստականներին
(last modified Tue, 11 Jun 2019 07:45:17 GMT )
Հունիս 11, 2019 12:15 Asia/Tehran
  • Մյանման մերժում է ընդունել ռոհինգյա փախստականներին

Բանգլադեշի վարչապետը ռոհինգյա մուսուլմաններին վերադարձնելու հարցում հապաղելու պատասխանատվությունը Մյանմային է ուղղել:

Երկուշաբթի օրը, Բանգլադեշի վարչապետ  տկն. Շեյխ Հասինան ասել է.«Մյանման մտադիր չէ ընդունել ռոհինգյա փախստականներին»:

Մյանմայի բանակի կողմից ռոհինգյա մուսուլմաններին ճնշելուց հետո, նրանցից շատերը 2017թ. օգոստոսին փախուստի դիմեցին այդ երկրից և շուրջ 740 հազար ռոհինգյա մուսուլմաններ ապաստանեցին Բանգլադեշում փախստականների  ճամբարներում:

Փախստականների մեծ մասը մտահոգված է Մյանմա վերադառնալու  դեպքում իր անվտանգության մասին:

Մյանմայում մուսուլման այս փոքրամասնությունն արդեն  մի քանի տասնամյակ բռնության է ենթարկվում:

2017թ. նոյեմբերին, Բանգլադեշի ու Մյանմայի միջև համաձայնագիր է ստորագրվել՝ ռոհինգյա փախստականներին վերադարձնելու կապակցությամբ: Սակայն մինչ օրս ոչ փախստական ցանկություն չի հայտնել Մյանմա վերադառնալու համար: