Լավրովը եւ Քերին կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/world-i10834-Լավրովը_եւ_Քերին_կոչ_են_արել_Հայաստանին_ու_Ադրբեջանին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2016 17:51 Asia/Tehran
  • Լավրովը եւ Քերին կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խորը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածո ւթյան աճի կապակցությամբ:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Լավրովը և Քերին դատապարտել են նաև որոշ «արտաքին խաղացողների» Ղարաբաղում իրավիճակը լարելու փորձերը»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը: