Մալիում տեղի ունեցած վերջին հարձակման զոհերի մեջ եղել է 24 երեխա
(last modified Thu, 13 Jun 2019 04:43:45 GMT )
Հունիս 13, 2019 09:13 Asia/Tehran
  • Մալիում տեղի ունեցած վերջին հարձակման զոհերի մեջ եղել է 24 երեխա

Մալիի վարչապետն այցելել է այն գյուղը, որը ենթարկվել է անհայտ խմբավորման հարձակմանը: Հարձկման 95 զոհերից 24-ը եղել են երեխաներ:

Մալիի վարչապետ Բուբու Սիսիեն և Ֆինանսների նախարար Սոբանե Դան, այցելել են այն շրջանները, որոնք կիրակի և երկուշաբթի օրերին հարձկման էին ենթարկվել:

Ֆուլանի ցեղի ներկայացուցիչները, հարձակվելով Մալիի Դուգուն գյուղի վրա, սպանել էին 95 մարդու և այրել նրանց տները:

Հաղորդման համաձայն, Մալիի վարչապետը վերոնշյալ գյուղ կատարած այցի ընթացքում նշել է. «զոհվածներից 24-ը եղել են երեխաներ: Եվ մենք, որպես այս երկրի ղեկավարներ, պետք է ապահովենք դրա անվտանգությունը»:

Սիսիեն վարչապետ նշանակվեց այն բանից հետո, երբ անցյալ ապրիլին, այդ երկրի գյուղերից մեկում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո, նախկին վարչապետը հրաժարական ներկայացրեց: