Թուրքիայի առաջին հայկական հեռուստաալիքը սկսել է իր աշխատանքը
https://parstoday.ir/hy/news/world-i108445-Թուրքիայի_առաջին_հայկական_հեռուստաալիքը_սկսել_է_իր_աշխատանքը
Թուրքիայում արդեն եթեր է հեռարձակվում հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 16, 2019 07:33 Asia/Tehran
  • Թուրքիայի առաջին հայկական հեռուստաալիքը սկսել է իր աշխատանքը

Թուրքիայում արդեն եթեր է հեռարձակվում հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հեռուստաընկերության հիմնադիր, հայ լրագրող Արամ Քուրանը նշել է, որ մինչ օրս «Լույս TV»-ն փորձնական եթեր էր դուրս գալիս միայն համացանցի միջոցով։ Առաջին համացանցային եթերը եղել էր 2019թ․ հունվարին:

Արամ Քուրանն ասել է, որ «Լույս TV»-ն ամեն ուրբաթ երեկոյան հրապարակում է շաբաթվա կարևոր լուրերի ամփոփ լրահոսը, իսկ ամեն շաբաթ, երկու ուղիղ եթեր հեռարձակում են ունենալու:

Թուրքիայում հայկական հեռուստաալիքն այն պայմաններում է սկսել իր աշխատանքը, երբ Հայոց ցեղասպանության հարցով հայ-թուրքական հարաբերությունները լարված են և ակնկալիքներ կան, որ այս հեռուստաալիքի նպատակներից կլինի երկու երկրի հարաբերությունների բարելավումը: