ՄԱԿ-ը Իսրայելից պահանջել է դադարեցնել քաղաքատիպ ավանների կառուցումը
https://parstoday.ir/hy/news/world-i108638-ՄԱԿ_ը_Իսրայելից_պահանջել_է_դադարեցնել_քաղաքատիպ_ավանների_կառուցումը
Միջին Արևելքի խաղաղության գործընթացում ՄԱԿ-ի հատուկ համակարգողը սիոնիստաբնակ քաղաքատիպ ավանների կառուցումը միջազգային իրավունքների բացահայտ խախտում է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2019 13:50 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Իսրայելից պահանջել է դադարեցնել քաղաքատիպ ավանների կառուցումը

Միջին Արևելքի խաղաղության գործընթացում ՄԱԿ-ի հատուկ համակարգողը սիոնիստաբնակ քաղաքատիպ ավանների կառուցումը միջազգային իրավունքների բացահայտ խախտում է համարել:

Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, անօրինական համարելով Իսրայելի քաղաքատիպ ավանների ընդարձակումը, Նիկոլայ Մլադենովը բռնագրավված տարածքներում այդ ավանների կառուցման անհապաղ դադարեցումն է պահանջել:

Հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2334 բանաձևի իրագործմանը վկայակոչելով, Մլադենովը սիոնիստաբնակ քաղաքատիպ ավանների կառուցումը միջազգային իրավունքների բացահայտ խախտում է համարել:

2016թ. դեկտեմբերին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վավերացնելով թիվ 2334 բանաձևը, Իսրայելից պահանջել է բռնագրավված տարածքներում դադարեցնել քաղաքատիպ ավանների կառուցումը, սակայն ԱՄՆ-ի կառավարության բազմակողմանի հովանավորությունը վայելելով, Սիոնիստական ռեժիմը թափ է հաղորդել քաղաքատիպ ավանների կառուցման գործընթացին: