ԵԺԿ-ն արտակարգ բանաձև է ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i10864-ԵԺԿ_ն_արտակարգ_բանաձև_է_ընդունել_ԼՂ_հակամարտության_վերաբերյալ
Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն արտակարգ բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԺԿ մամուլի ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2016 06:06 Asia/Tehran
  • ԵԺԿ-ն արտակարգ բանաձև է ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն արտակարգ բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԺԿ մամուլի ծառայությունից:

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում վերջին անհանգստացնող տեղեկություններով: Անընդունելի է հակամարտության քաղաքական լուծման միջազգային հանձնառությունից հրաժարումը, հատկապես, երբ ռազմական արկածախնդրության զոհերն անմեղ քաղաքացիական անձինք են, ներառյալ` երեխաներ:

Մենք անհրաժեշտ ենք համարում ձեռնարկելու գործնական քայլեր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման ուղղությամբ` Զինված ուժերը բերելով այն դիրքերին, որոնք առկա էին ապրիլի 1-ից առաջ: Մենք լիովին սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ բանակցությունների գործընթացը»,-ասված է արտակարգ բանաձևում: